UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտնել է ութանկյուն վերադառնալու մասին։ 35-ամյա իռլանդացի մարտիկը տեսաուղերձում շնորհավորել է Ամանորը և նշել է, որ կմենամարտի ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ։
Մենամարտը կկայանա 2024թ․ հուլիսի 29-ին Լաս Վեգասում և կանցկացվի միջին քաշային կարգում։
Մաքգրեգորն իր առաջիկա մենամարտը որակել է «Բոլոր ժամանակների մեծագույն վերադարձ»։
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ պայքարում։
Իռլանդացի մարտիկը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ ու տարել 22 հաղթանակ։
— Conor McGregor (@TheNotoriousMMA) December 31, 2023