Logo

Քոնոր Մաքգրեգորն ութանկյուն կվերադառնա 2024-ի ամռանը

13:18 / 11.11.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը կկարողանա ութանկյուն վերադառնալ հաջորդ տարվա ամռանը։ Այդ մասին հայտարարել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը։ 35-ամյա մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ պայքարում։

«Երեկ զրուցել եմ Քոնորի հետ։ Նրա հետ ամեն բան կարգին է, նա պատրաստ է։ Մաքգրեգորը ցանկանում է կռվել։ Սակայն նա պետք է սպասի 6 ամիս, որպեսզի անցնի դոպինգի համար թեստավորում։ Այնպես որ, եթե իրատես լինենք, մենք կարող ենք Մաքգրեգորին ութանկյունում տեսնել 2024 թվականի ամռանը»,- Դանա Ուայթի խոսքը մեջբերում է Adam's Apple-ը։

Հիշեցնենք, որ իռլանդացի մարտիկը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ ու տարել 22 հաղթանակ։ Հնարավոր է, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Մայքլ Չենդլերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա