UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը սոցիալական ցանցերում հայտնել է, որ հանդիպել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի հետ։
«Երբ Քոնոր Մաքգրեգորն ու Սնուփ Դոգը միավորվեցին»,- իռլանդացի մարտիկը գրել է նկարագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին կայացած UFC 303-ում Քոնոր Մակգրեգորը պետք է մենամարտեր ամերիկացի Մայքլ Չենդլերի դեմ, սակայն մրցաշարից մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ իռլանդացի մարտիկը ոտքի մատի կոտրվածք ունի և չի կարող օկտագոն վերադառնալ:
36-ամյա Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ պայքարում։
Իռլանդացին մինչև այժմ 28 մենամարտ է անցկացրել օկտագոնում, տարել 22 հաղթանակ և պարտվել 6 դիմակայությունում:



