UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի մարզիչ Ջոն Կավանան նշել է, թե երբ իռլանդացի մարտիկը կվերադառնա ութանկյուն։
«Մենք հույս ունեինք, որ հաջորդ մենամարտը կկայանա ապրիլին, սակայն, հավանաբար, դա կլինի ամռանը։ Խոսքը հուլիսի մասին է։ Դա աշխարհի վերջը չէ, ընդամենը մի քանի ամիս։ Այո, դրա մեջ ոչ մի լավ բան չկա, սակայն հիմա Քոնորը վայելում է մարզումները, և ինչո՞ւ չշարունակել նույն ոգով»,- մարզիչի խոսքը մեջբերում է The MMA Hour-ը։
Հիշեցնենք, որ 35-ամյա մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ պայքարում։
Քոնոր Մաքգրեգորը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ ու տարել 22 հաղթանակ։