Logo

Քոնոր Մաքգրեգոր. «Հիմա ես Տերմինատորն եմ»

19:17 / 12.04.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը խոսել է 2021 թվականի ամռանն ամերիկացի Ջասթին Պորյեի դեմ մենամարտում ստացած վնասվածքի մասին: Այդ մենամարտում իռլանդացին ոտքի կոտրված էր ստացել: Պորյեի դեմ մենամարտից հետո Մաքգրեգորն օկտագոն դուրս չի եկել:

«Կարողացա ինձ թույլ տալ շատ բարձր մակարդակի բուժում: Հիմա ես Տերմինատորն եմ: Տեղադրվել է ձող, որը ծնկիցս իջնում է մինչև կոճ: Այդ ձողը չի կարող կոտրվել, այնպես որ, ես կարող եմ նորից մենամարտել, ինչն ինձ ուրախացնում է: Այժմ ես ցանկանում եմ ոտքս օգտագործել մրցակիցներիս դեմ»,- նշել է UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոնը Ջեյմս Քորդենի հետ հարցազրույցում:

Հիշեցնենք, որ 35-ամյա մարտիկը մինչև այժմ 28 մենամարտ է անցկացրել օկտագոնում, տարել 22 հաղթանակ և պարտվել 6 դիմակայությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ