«Էդմոնթոն Օյլերսի» կանադացի հոկեյիստ Քոնոր Մաքդևիդը ռեկորդ է սահմանել NHL-ում:
Հոկեյի ազգային լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 27-ամյա հարձակվողը 32 ասիստ է կատարել ընթացիկ մրցաշրջանի փլեյ-օֆֆում:
Նախորդ ռեկորդը պատկանում էր NHL-ի պատմության լավագույն ռմբարկու, կանադացի Ուեյն Գրիցկիիին, որը 1988 թվականին փլեյ-օֆֆի խաղերում 31 արդյունավետ փոխանցում էր կատարել:
Հիշեցնենք, որ «Էդմոնթոնը» եզրափակիչ սերիայի չորրորդ խաղում 8-1 հաշվով հաղթել էր «Ֆլորիդա Պանթերզին»: Այս խաղում Մաքդևիդը դարձել էր մեկ գոլի և երեք ասիստի հեղինակ: Շարքում հաշիվը 3-1 է՝ հօգուտ «Ֆլորիդայի»: