Logo

Քոլ Պալմերը դուրս է մնացել «Արսենալի» դեմ խաղի հայտացուցակից

17:31 / 16.03.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» կիսապաշտպան Քոլ Պալմերը չի հայտավորվել «Արսենալի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի հանդիպմանը, հաղորդում է Goal-ը:

Ակնկալվում էր, որ Անգլիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը կլիներ «Չելսիի» մեկնարկային կազմում, սակայն նա վնասվածքի պատճառով չի հայտավորվել խաղին:

«Նախորդ շաբաթ նա հիվանդ էր: Երեկ, ցավոք, որոշ խնդիրներ ուներ: Կարծում եմ՝ միջազգային դադարից հետո Պալմերը կմիանա մեզ:

Պալմերը նախօրեի մարզմանն է վնասվածք ստացել: Կարծում ենք՝ խնդիրը լուրջ չէ»,- մեկնաբանելով Պալմերի բացակայությունը՝ ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան:

«Արսենալ» - «Չելսի» խաղը կկայանա մարտի 16-ին և ժամը 17:25-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ