Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քոլ Պալմերը բաց կթողնի 2-3 շաբաթ, ասել է Էնցո Մարեսկան «Բրայթոնի» դեմ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսին։
«Պալմերը վնասվածք ունի ու դեռ ամբողջությամբ չի ապաքինվել։ Ապահովության համար որոշել ենք նրան հանգստի հնարավորություն տալ 2-3 շաբաթ։ Հնարավոր է՝ Քոլը խաղադաշտ վերադառնա հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո»,- ասել է իտալացի մասնագետը։
Պալմերն այս մրցաշրջանում 4 խաղում խփել է 2 գոլ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

