«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մատանին, որն ամերիկացին ստացել էր 2000 թվականին NBA-ի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ, աճուրդում վաճառվել է 927 հազար դոլարով, հայտնում է ESPN-ը:
Դա ռեկորդային գին է NBA-ի չեմպիոնական մատանիների վաճառքների պատմության մեջ:
Հետաքրքիր է, որ ժամանակին «Սև Մամբան» մատանին նվիրել էր հորը: Մատանիի նախնական կրկնօրինակը 173 հազար դոլարով վաճառվել էր 2013 թվականին:
Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում (1996-2016 թթ.) Քոբին հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում, որի հետ 5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն։ Նա նաև 18 անգամ մասնակցել է բոլոր աստղերի հանդիպմանը։ 2020-ին ամերիկացին մահացել էր ավիաաղետի հետևանքով:
Kobe Bryant's title ring from 2000 was sold for record-breaking amount 💰 pic.twitter.com/0BmarT7CUw
— BasketNews (@BasketNews_com) April 2, 2024


