Logo

«Քո պատճառով մենք ընդամենը կես ժամ խաղացինք». Վան Դեյկը՝ Անդրե Օնանային

23:38 / 17.12.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից (0-0) հետո մերսիսայդյան ակումբի նիդերլանդցի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մրցակցի դարպասապահ Անդրե Օնանային մեղադրել է ժամանակ ձգելու համար:

«Քո պատճառով մենք ընդամենը կես ժամ խաղացինք»,- talkSPORT-ի հաղորդմամբ՝ խաղադաշտից հանդերձարան տանող թունելում ասել է Վան Դեյկը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահին: Օնանան մրցակցի ֆուտբոլիստի խոսքերին պատասխանել է ժպիտով:

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում «Լիվերպուլը» կատարել էր 34 հարված (8-ը՝ դարպասին), «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 6 հարված (1-ը՝ դարպասին): Տանտերերն անկյունայինից գնդակը խաղի մեջ էին մտցրել 12 անգամ, մրցակիցը՝ 0: Մերսիսայդյան ակումբի xG-ն կազմել էր 2,66, իսկ «Մանչեսթեր Յունայթեդինը»՝ 0,52:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ