«Միլանը» ձեռք է բերել «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը ստորագրել են 5 տարվա պայմանագիր։
Transfermarkt-ի տվյալներով` «Ռոսոներին» ֆրանսիացի հարձակվողի տեղափոխության համար վճարել է 37 միլիոն եվրո։
27-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան գրանդում էր 2023թ. հուլիսից, 62 խաղում գրանցել է 18 գոլ ու 5 ասիստ։
