Logo

Քրիստոֆ Գալտյեն կարող է գլխավորել «Նապոլին»

23:24 / 26.09.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Ռուդի Գարսիային:

Իտալիայի գործող չեմպիոնը կապ է հաստատել 57-ամյա մասնագետի հետ և պատրաստ է նշանակումից ամիսներ անց պաշտոնանկ անել Ռուդի Գարսիային, եթե վերջինս առաջիկա չորս խաղում չբարելավի թիմի գրանցած արդյունքները, հայտնում է RMC Sport-ը:

Բոլոր մրցաշարերում անցկացրած նախորդ չորս խաղում «Նապոլին» տարել է ընդամենը մեկ հաղթանակ, իսկ Իտալիայի Ա Սերիայի նոր մեկնարկած մրցաշրջանում 7-րդն է՝ 5 խաղից հետո վաստակած 8 միավորով:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Գալտյեի հետ պայմանագիրը խզել էր հուլիսի 5-ին, իսկ դրանից առաջ ֆրանսիացի մասնագետն ու նրա որդին ձերբակալվել էին ռասիզմի ու կրոնական խտրականության մեղադրանքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ