Logo

Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

22:39 / 22.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Ռոմերոն լոնդոնյան ակումբի կազմում 2024/25 մրցաշրջանում Եվրոպա լիգայում մասնակցել է 7 խաղի (6-ը՝ փլեյ-օֆֆ փուլում), կատարել մեկ գոլային փոխանցում։

2022թ. աշխարհի չեմպիոնը նաև ճանաչվել էր Եվրոպա լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ: Վճռորոշ խաղում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հրապարակվել է նաև Եվրոպա լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ