Լոնդոնի «Չելսիի» և ԱՄՆ-ի հավաքականի եզրային հարձակվող Քրիստիան Պուլիշիչը տեղափոխվեց իտալական «Միլան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստը միլանցիների հետ կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Ամերիկացին կխաղա 11 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Պուլիշիչը 2019 թվականից էր խաղում «Չելսիում», որը նրա տրանսֆերի համար 50 միլիոն եվրո էր վճարել Դորտմունդի «Բորուսիային»: 2022/23 մրցաշրջանում ամերիկացին անգլիական ակումբի կազմում մասնակցել էր 31 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:


