«Միլանի» ամերիկացի հարձակվող Քրիստիան Պուլիշիչը ճանաչվել է Իտալիայի առաջնության դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Ա Սերիայի պաշտոնական կայքը:
Քվեարկության արդյունքում Պուլիշիչն առաջ է անցել Ֆեդերիկո Գատիից («Յուվենտուս»), Ալբերտ Գուդմունդսոնից («Ջենոա»), Ռոմելու Լուկակուից («Ռոմա»), Մարկուս Թյուրամից («Ինտեր») և Ջոշուա Զիրկզեից («Բոլոնիա»):
25-ամյա հարձակվողը դեկտեմբերին Ա Սերիայում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում աչքի է ընկել երկուական գոլով ու ասիստով: