«Ինտերը» գլխավորող Քրիստիան Կիվուն ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերին «Ինտերը» հաղթել է «Կոմոյին» (4-0), «Ջենոային» (2-1) և «Ատալանտային» (1-0)։
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


