Logo

Քրիստիան Կիվու. «Հենրիխը միշտ ունի էներգիա և մոտիվացիա»

14:50 / 15.06.2025• Ֆուտբոլ
null

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան գրանդի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն:

«Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- ասել է Կիվուն:

Լրագրողը հարցրել էր, թե հնարավո՞ր է Մխիթարյանին հիմնական կազմում փոխարինի թիմի նորեկ, խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը:

Հիշեցնենք, որ Իտալիայի փոխչեմպիոնը Լոս Անջելեսում պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությունում իր ելույթների մեկնարկին: Հունիսի 18-ին խմբային փուլի առաջին տուրում «Ինտերը» կհանդիպի մեքսիկական «Մոնտերեյին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ