Logo

«Քրիստալ Փելասը» հաղթեց «Լիվերպուլին» և 2-րդն է, «Ման. Սիթին» 5 գոլ խփեց, «Չելսիի» պարտությունը

19:58 / 27.09.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանում 5 անընդմեջ հաղթանակից հետո՝ 6-րդ տուրում, հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Քրիստալ Փելասին»:

9-րդ րոպեին հաշիվը բացեց Իսմայիլա Սառը, 87-րդ րոպեին չեմպիոնի կազմում պատասխան գոլը խփեց Ֆեդերիկո Կիեզան, բայց հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին տանտերերը հաղթանակ կորզեցին Էդի Նկետիայի գոլով:

«Մանչեսթեր Սիթին» տանը 5-1 հաշվով հաղթեց «Բարնլիին»: Դուբլ գրանցեց Էռլինգ Հոլանդը:

Լոնդոնի «Չելսին» էլ տանը 1-3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»: Հյուրերից դուբլ գրանցեց Դենի Ուելբեքը:

Առնե Սլոթի թիմը 15 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Քրիստալ Փելասը» 12 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Մանչեսթեր Սիթին» 10 միավորով չորրորդն է, «Չելսին»` 8 միավորով 7-րդը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Քրիստալ Փելաս» - «Լիվերպուլ»` 2-1

Իսմայիլա Սառ, 9, Էդի Նկետիա, 90+7 - Ֆեդերիկո Կիեզա, 87

«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»` 5-1

Մաքսիմ Էստև, 12, 65 (երկուսն էլ` ինքնագոլ), Մաթեուս Նունյես, 61, Էռլինգ Հոլանդ, 90, 90+3 - Ջեյդոն Անթոնի, 38

«Չելսի» - «Բրայթոն»` 1-3

Էնցո Ֆեռնանդես, 24 - Դենի Ուելբեք, 77, 90+10, Մաքսիմ Դե Կույպեր, 90+2

Հեռացում` Թրևո Չալոբա, 53 («Չելսի»)

Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ