Անգլիական «Քրիսթալ Փելասը» մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը 75-ամյա մասնագետ Ռոյ Հոջսոնի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
75-ամյա անգլիացին «Քրիսթալ Փելասը» երկրորդ անգամ գլխավորել էր այս տարվա մարտի 21-ին և օգնել թիմին պահպանել տեղը Պրեմիեր լիգայում: Հոջսոնը լոնդոնյան ակումբում աշխատել էր նաև 2017-2021 թվականներին:
Հիշեցնենք, որ Ռոյ Հոջսոնը «Քրիսթալ Փելասում» է սկսել ֆուտբիստի կարիերան։ 2012-2016-ին նա գլխավորել է նաև Անգլիայի ազգային հավաքականը։


