Logo

«Քրիստալ Փելասի» ռեկորդային տրանսֆերը

21:31 / 02.01.2026Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Քրիստալ Փելասը» հայտարարել է Լոնդոնի «Տոտենհեմի» վինգեր Բրենան Ջոնսոնի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Ուելսցու տրանսֆերը «Քրիստալ Փելասի» պատմության մեջ ամենաթանկարժեք ձեռքբերումն է. լոնդոնյան թիմը վճարել է 33.5 միլիոն ֆունտ (37.5 միլիոն եվրո)։

Կողմերը ստորագրել են 4,5 տարվա պայմանագիր: Ջոնսոնը «Քրիստալ Փելասում» կխաղա «11» համարի մարզաշապիկով:

24-ամյա Ջոնսոնը նախորդ մրցաշրջանում խփել էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչի միակ ու հաղթական գոլը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ