«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը ձախ ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դանիացի ֆուտբոլիստը վնասվածքն ստացել է դեկտեմբերի 20-ին կայացած մարզման ժամանակ կատարած անհաջող շարժման հետևանքով։ 29-ամյա պաշտպանը չի վիրահատվի. ընտրվել է բուժման պահպանողական մեթոդը։
Mundo Deportivo-ի տվյալներով` Քրիստենսենը շարքից դուրս է մնացել 3-4 ամսով։
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


