Logo

«Նոթինգհեմն» ու թիմի առաջատարը նոր պայմանագիր են կնքել

12:23 / 24.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթն» ու հարձակվող Քրիս Վուդը երկարաձգել են պայմանագրի ժամկետը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

33-ամյա նորզելանդացու և ակումբի նոր պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2027 թվականը հուլիսի 1-ը:

«Շատ գոհ եմ և շատ ուրախ: Անհամբերությամբ եմ սպասում առաջիկա առնվազն երկու տարիներին: Այս ակումբը զարգանալու ու կառուցելու մեծ ներուժ ունի»,- ասել է Վուդը պայմանագիր կնքելուց հետո:

Հիշեցնենք, որ Քրիս Վուդն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ