Անգլիացի Քրիս Ուայլդերը երրորդ անգամ նշանակվել է «Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Անգլիայի Պրեմիեր լիգայից Չեմպիոնշիփ նահանջած ակումբն ու Ուայլդերը ստորագրել են երկու տարվա պայմանագիր:
«Մրցաշրջանի դժվար մեկնարկից հետո տնօրենների խորհուրդն անհրաժեշտ համարեց փոփոխություններ կատարել՝ արդյունքները կայունացնելու և Պրեմիեր լիգա վերադառնալու համար։
Քրիս Ուայլդերը վերադառնում է ապացուցված առաջնորդական որակներով։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ռուբեն Սելեսին ակումբում իր աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։ Վերջին արդյունքների պատասխանատվությունը կրում ենք մենք՝ որպես սեփականատերեր, և մենք լիովին նվիրված ենք ակումբին»,- նշված է հայտարարության մեջ:
Ուայլդերն առաջին անգամ «Շեֆիլդ Յունայթեդը» գլխավորել էր 2016-21թթ.՝ 2018/19 մրցաշրջանում թիմին Չեմպիոնշիփից բարձրացնելով Պրեմիեր լիգա։ Նա անգլիական թիմը գլխավորել էր նաև 2023 թվականից մինչև 2025 թվականի հունիս:


