Logo

Քրիս Միդլթոնը հրաժարվել է 40,4 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագրից

11:11 / 22.06.2023Բասկետբոլ
null

«Միլուոկի Բաքսի» ամերիկացի բասկետբոլիստ Քրիս Միդլթոնը կդառնա ազատ գործակալ: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ադրիան Վոյնարովսկին:

31-ամյա Միդլթոնը հրաժարվել է տարեկան 40,4 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագրից: Ամերիկացին 2013 թվականից է պաշտպանում «Միլուոկիի» մարզական պատիվը:

NBA-ի նախորդ մրցաշրջանում Միդլթոնը մեկ խաղում միջինը վաստակել էր 15,1 միավոր, գրանցել 4,2 ռեբաունդ և կատարել 4,9 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ