Բասկետբոլի Հայաստանի հավաքականի աստղային խաղացող Քրիս Ջոնսը կրկին արդյունավետ հանդիպում է անցկացրել իսպանական «Վալենսիայի» կազմում:
«Մանրեսայի» դեմ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի արտագնա մրցավեճում ամերիկացի կենտրոնականը խաղահրապարակում անցկացրել է 24 րոպե, վաստակել 11 միավոր, գրանցել երկու ռեբաունդ և կատարել երեք ասիստ:
«Վալենսիան» դրամատիկ պայքարում պարտվել է 96-98 հաշվով: