Քնարիկ Գրիգորյանը նշանակվել է Անդորրա-Լատվիա կանանց Ազգերի լիգայի C դիվիզիոնի C1 խմբի հանդիպման տեսուչ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Անդորրա-Լատվիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին Անդորա-լա-Վելյա քաղաքի «Էստադի Նասյոնալ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: