«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» պաշտպան Քլեյ Թոմփսոնը եռակողմ գործարքի արդյունքում տեղափոխվել է «Դալաս Մավերիքս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
34-ամյա ամերիկացի բասկետբոլիստը երեք տարվա պայմանագիր է ստորագրել, այդ ժամանակահատվածում նա կվաստակի 50 միլիոն դոլար: Այս գործարքի շրջանակում «Գոլդեն Սթեյթը» Ջոշ Գրինին ուղարկել է «Շառլոտ Հորնեթս»: «Ուորիորզը» նաև դրաֆթի երկրորդ փուլում մի քանի ընտրության հնարավորություն ստացավ:
Թոմփսոնը «Գոլդեն Սթեյթում» խաղում էր կարիերայի սկզբից՝ 2011 թվականից: Չորս անգամ դարձել է NBA-ի չեմպիոն (2015, 2017, 2018, 2022)։
Ի դեպ, «Գոլդեն Սթեյթը» շրջանառությունից կհանի «11» համարի խաղաշապիկը, որով թիմում հանդես էր գալիս Թոմփսոնը: