Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը, ով վերջերս նկարահանվել է Քլոե Չժաոյի «Eternals» ֆիլմում: Դերասանը The Playlist-ին տված հարցազրույցում համեմատել է Marvel-ի բլոքբաստերի իր փորձառությունները HBO-ի «Game of Thrones» ֆանտաստիկ սերիալի հետ:
Ամենահայտնի հեռուստաշոուներից մեկում Հարինգթոնը մարմնավորել է Ջոն Սնոուին։ Նրա խոսքով՝ սերիալում հետաքրքիրն այն էր, որ այն հիմնականում նկարահանվել է իրական վայրերում:
Հետևաբար, այն բանից հետո, երբ դերասանը հաստատվեց Դեյն Ուիթմենի (նույն ինքը՝ Սև ասպետի) դերի համար, նա մտովի սկսեց նախապատրաստվել կանաչ ֆոնով փակցված տաղավարում անծանոթ նկարահանմանը: Սովորաբար Marvel ֆիլմերը լցված են համակարգչային գրաֆիկայով և գեղարվեստական վայրերով: Բայց «Eternals» ֆիլմի դեպքում այնքան էլ այդպես չստացվեց, քանի որ ռեժիսորը անսովոր մոտեցում էր ցուցաբերում աշխատանքին:
«Քլոեն նկարահանում է շատ ազատ: Ես սովոր եմ, որ ամեն ինչ ընթանա ըստ պլանի: Բոլորն ունեն նպատակներ և առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեն: Այո, մենք մի փոքր սահմանափակ էինք մեր գործողություններում՝ կորոնավիրուսի պատճառով, բայց, այնուամենայնիվ, մեզ շատ ազատություն տրվեց: Եվ դա ինձ դուր եկավ: Ես հագնված էի ժամանակակից հագուստով, սահմանափակված չէի»,- բացատրել է Հարինգթոնը։
Նա հավելել է, որ աշխատանքի այս մեթոդի շնորհիվ Քլոե Չժաոյի ֆիլմը իրատեսական ու նորարարական է ստացվել: