Քիմ Քարդաշյանը ցանկանում է շարունակել իր կյանքը որպես պաշտոնապես չամուսնացած կին՝ չնայած Քանյե Ուեսթի՝ վերադառնալու խնդրանքներին. այս մասին գրում է TMZ-ը:
Քարդաշյանը օրինական փաստաթղթեր է ներկայացրել՝ դատավորի կողմից ստորագրվելու դեպքում նրան պաշտոնապես չամուսնացած «կդարձնեն»: Նա դատավորին խնդրել է տարանջատել խնամակալության և ունեցվածքի հարցերն ամուսնական կարգավիճակից: Քիմը նաև խնդրել է «վերականգնել» իր օրիորդական ազգանունը, այսինքն՝ հանել ներկայիս ազգանվան մի մասը՝ Ուեսթը:
Փետրվարին Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության հայց ներկայացրեց Քանյե Ուեսթից, բայց Քանյեն իր քայլերով նպաստում էր այն խոսակցություններին, որ իրենք կրկին միասին են լինելու: Ամռանը նա թողարկեց տեսահոլովակ «Come To Life» երգի համար, տեսահոլովակում հայտնվեց Քիմ Քարդաշյանը՝ հարսանեկան զգեստով: Երաժիշտը նաև օգնել է Քարդաշյաններին ռեբրենդավորել իր KKW Beauty շարքը, իսկ ավելի ուշ գնել է շքեղ առանձնատուն Քիմի տան մոտ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմ Քարդաշյանն ու նրա նոր ընկերը՝ Փիթ Դևիդսոնը, առաջին անգամ հանրության առաջ ցուցադրել են իրենց կապը:
Մինչդեռ Քանյե Ուեսթը խոստովանել է, որ վատ ամուսին է և ցանկություն է հայտնել վերադարձնել Քիմ Քարդաշյանին:
Որոշ ժամանակ անց նա նույն հայտարարությունն արեց հազարավոր ամբոխի առաջ՝ Լոս Անջելեսում՝ Դրեյքի հետ համերգի ժամանակ: Ուեսթը մի քանի անգամ երգեց Runaway երգից նույն տողը՝ «Ինձ պետք է, որ հենց հիմա վազես ինձ մոտ»: Իսկ հետո պարզաբանել է, որ դա Քիմին ուղղված կոչ էր: Աղբյուրները հայտնել են, որ Քիմը ներկա է եղել շոուին՝ իր հետ բերելով Ուեսթի երկու երեխաներին: