Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը վստահ չէ՝ արդյոք ցանկանո՞ւմ է միանալ Մյունխենի «Բավարիային», հաղորդում է Sky Sport-ը:
Չնայած նրան, որ 30-ամյա ֆուտբոլիստն անձնական պայմանագրի շուրջ բանավոր համաձայնություն ունի Գերմանիայի չեմպիոնի հետ, Քեյնն այժմ վստահ չէ, որ ուզում է հեռանալ անգլիական ակումբից ու միանալ «Բավարիային»: Ստեղծված իրավիճակը նյարդայնացնում է գերմանական ակումբին:
Աղբյուրի համաձայն՝ գործարքի կայանալու հավանականությունը 50 տոկոս է:
Հիշեցնենք, որ երկարատև բանակցություններից հետո «Բավարիան» ու «Տոտենհեմը» համաձայնության են եկել Հարի Քեյնի տրանսֆերի վերաբերյալ: Գործարքի արժեքը գնահատվում է ավելի քան 100 միլիոն եվրո:


