Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ, հայտնում է Le Parisien-ը:
29-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է: ՊՍԺ-ի ֆուտբոլային հարցերով խորհրդական Լուիշ Կամպուշն անգլիացուն թիմ հրավիրելը համարում է առաջնային:
«Տոտենհեմը» չի պատրաստվում հրաժեշտ տալ թիմի առաջատարին, սակայն կնստի բանակցությունների սեղանի շուրջ, եթե ստանա 100 միլիոն եվրոյից ոչ պակաս առաջարկ:
Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 42 խաղի, խփել 25 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: