«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում: Անգլիացի հարձակվողը գրավել է «Հոֆենհայմի» դարպասը և իր թիմին օգնել է հաղթել 3:0 հաշվով:
30-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի առաջին շրջանում 22 գոլ է խփել: Այդ ցուցանիշը ռեկորդի կրկնություն է, այն գրանցել էր Ռոբերտ Լևանդովսկին: Լեհ հարձակվողին է պատկանում նաև մեկ առաջնությունում խփած գոլերի ռեկորդը՝ 41 գնդակ:
Քեյնը ռմբարկուական պայքարում 5 գոլով առաջ է երկորրդ տեղը զբաղեցնող Սերու Գիրասիից: «Շտուտգարտի» ֆուտբոլիստն աչքի է ընկել 17 անգամ: