
տուր
01 Հունվար 1970 - 13:26
- 
Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեյմի Ռեդնապը կարծիք է հայտնել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ապագայի վերաբերյալ:
«Հարի Քեյնը յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նա, անկասկած, Պրեմիեր լիգայի լավագույն կենտրոնական հարձակվողն է: Չեմ կարծում՝ մեր առաջնությունում որևէ մեկը գերազանցում է նրան:
Պարզ է՝ Քեյնը Մեսի կամ Ռոնալդու չէ, սակայն կենտրոնական հարձակվողին առաջադրվող խնդիրները նրանից լավ ոչ ոք չի լուծի: Նա հիանալիորեն կհամապատասխաներ «Մանչեսթեր Յունայթեդին», առհասարակ ցանկացած թիմի: Սակայն «Յունայթեդը» ներկա պահին ուժեղ չէ «Տոտենհեմից»: Ես չէի ասի, թե նրանց միջև մեծ տարբերություն է, 2 թիմերն էլ ձգտում են հայտնվել թոփ-4-ում:
Եթե առաջարկ լինի «Ռեալից» կամ «Բարսելոնայից», ապա Քեյնին կարող են դուր գալ այդ տարբերակները:
Սակայն Հարին այս պահին պատկանում է «Տոտենհեմին», և եթե Ժոզե Մոուրինյոն ու Դենիել Լևին չորոշեն վաճառել նրա տրանսֆերը և այդ անհավանական գումարներով վերակառուցել թիմը, ապա ես վստահ եմ, որ նա ելույթները կշարունակի «Տոտենհեմում»»,- Ռեդնապի խոսքերը մեջբերում է Talk Sport-ը:
«Տոտենհեմի» համար բացառված է Քեյնի տեղափոխությունը անգլիական ակումբներ

