Մյունխենի «Բավարիան» պատրաստ է Լոնդոնի «Տոտենհեմին» ֆինանսական տեսանկյունից լավ առաջարկ կատարել՝ անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությունը գերմանական ակումբ իրականացնելու համար, հայտնում է The Independent-ը:
29-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ կարիերան գերմանական ակումբում շարունակելու տարբերակին: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուի պայմանագրի ժամկետը «Տոտենհեմի» հետ գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնը լոնդոնյան ակումբի կազմում 41 խաղում խփել է 25 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: