Մյունխենի «Բավարիան» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»:
Հաշիվը 12-րդ րոպեին բացեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը գրավեց նախկին թիմի դարպասը և չտոնեց գոլը: Երեք րոպե անց էլ Քեյնը վրիպեց 11-մետրանոցից:
Ընկերական խաղ
«Բավարիա» - «Տոտենհեմ»` 4-0 (տեսանյութ)
Հարի Քեյն, 12, Կինգսլի Կոման, 61, Լենարտ Կառլ, 74, Յոնահ Կուսի-Ասարե, 80
Չիրացված 11-մետրանոց` Հարի Քեյն, 15 («Բավարիա»)


