Logo

Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը

12:55 / 23.11.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղում (3-0) դարձել է հեթ-տրիկի հեղինակ և գերազանցել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդի ռեկորդը։

Opta-ն գրում է, որ անգլիացի Քեյնը Բունդեսլիգայում պատմության մեջ ամենաարագն է հատել 50 գոլի սահմանը։ 31-ամյա ֆուտբոլիստն այդ արդյունքին հասել է ընդամենը 43 խաղում։ Նախորդ ռեկորդակիր նորվեգացի Հոլանդը 50 խաղում էր 50 գոլ խփել։

Քեյնը Բունդեսլիգայում նաև 15 գոլային փոխանցում է կատարել «Բավարիայի» կազմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ