Logo

Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը

14:04 / 15.09.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավաիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաարագն է հատել 50 արդյունավետ գործողությունների շեմը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն Գերմանիայի առաջնությունում անցկացրած 35 խաղում դարձել է 40 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ ռեկորդը պատկանում էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, որը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Բունդեսլիգայում «գոլ+ասիստ» ցուցանիշով 50 միավորի շեմը հատել էր 44 խաղում:

Հիշեցնենք, որ Քեյնը «Հոլշթայն Քիլի» դեմ Բունդեսլիգայի երրորդ տուրի արտագնա խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, «Բավարիան» հաղթել էր 6-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ