Logo

Քեյնը երջանիկ է. նա վերջապես տիտղոս ունի

22:39 / 04.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի ազգային հավաքականի ավագ և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, որն ազգային առաջնություններում անցկացրել է 450 խաղ, առաջին խոշոր տիտղոսն է նվաճել մարզական կարիերայում: «Ռեկորդմեյստերը» Բունդեսլիգայի 32-րդ տուրի արդյունքներով անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Բայերի» համար և պատմության մեջ 34-րդ անգամ հռչակվել է Գերմանիայի չեմպիոն:

Հեղինակավոր B/R Football-ն այդ առիթով տեսանյութ է պատրաստել.

«Ֆրայբուրգ» - «Բայեր» խաղի ավարտից հետո Հարի Քեյնը գրկել է իր թիմակից Էրիկ Դայերին (գլխավոր լուսանկար-խմբ.):

Դրանից հետո Քեյնը Ինստագրամի Stories բաժնում կատարել է հրապարակում.

Քիչ առաջ էլ անգլիացին սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ թիմակիցների հետ երգում է Queen-ի We Are the Champions հավերժական հիթը:

ՏԱՆՈՒԼ ՏՎԱԾ ՏԻՏՂՈՍՆԵՐ

2014/15 և 2020/21 մրցաշրջաններում Հարի Քեյնը «Տոտենհեմի» հետ եղել է Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչում, 2018/19 մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, 2023 թվականին «Բավարիայի» կազմում մասնակցել է Գերմանիայի Սուպերգավաթի համար խաղին, 2020 և 2024 թվականներին էլ Անգլիայի հավաքականի հետ խաղացել է Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Այս բոլոր խաղերում Քեյնի թիմերը պարտվել են, և անգլիացին մնացել է առանց տիտղոսի: 2018/19 մրցաշրջանում էլ Քեյնն Անգլիայի հավաքականի հետ Ազգերի լիգայում զբաղեցրել է երրորդ տեղը: 

ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ԿԱՐՃԱՏԵՎ ՀԵՏԱՁԳՈՒՄ, ՈՐԻՑ ԾՆՎԵՑ ՈՒՇԱԳՐԱՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մյունխենի «Բավարիան» «Արծաթե սկուտեղը» կարող էր ապահովել նախօրեին՝ «Լայպցիգի» դեմ խաղում, որին որակազրկման պատճառով չէր մասնակցում Հարի Քեյնը:

Մյունխենյան գրանդը պարտվում էր 0-2 հաշվով, սակայն կարողացավ քամբեք անել և առաջ անցնել հաշվի մեջ՝ 3-2: Երբ թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, և «Բավարիան» հերթական անգամ կթարմացնի ռեկորդային ցուցանիշը Բունդեսլիգայում, «Լայպցիգը» բառի բուն իմաստով վերջին վայրկյանին գոլ խփեց և խուսափեց պարտությունից՝ հետաձգելով «Բավարիայի» չեմպիոնությունը:

Այդ ընթացքում ուշագրավ իրադարձություն է եղել: Bild-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի ֆուտբոլի միության կանոնակարգի համաձայն՝ եթե ֆուտբոլիստը որակազրկված է, նա չի կարող խաղադաշտ դուրս գալ խաղի մեկնարկից կես ժամ առաջ և խաղի ավարտից կես ժամ հետո ընկած ժամանակահատվածում: Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնյաները «Լայպցիգ» - «Բավարիա» խաղի վերջին րոպեներին Հարի Քեյնի համար բացառություն էին արել, որպեսզի անգլիացին կարողանա իր ցանկությամբ տոնել մարզական կարիերայի առաջին խոշոր տիտղոսը, բայց, ինչպես գիտեք, այդ օրը չեմպիոնական չէր...

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ