Հարի Քեյնն ունի հրաժարագին, որի ակտիվացման դեպքում անգլիացին կարող է հեռանալ «Բավարիայից», գրում է Sport Bild-ը:
31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի հրաժարագնի կետի համաձայն՝ 2025 թվականի հունվարին ցանկացած ակումբ, որը կվճարեր 80 միլիոն եվրո, հնարավորություն կունենար բանակցելու Քեյնի հետ ու գնելու նրա տրանսֆերային իրավունքը: Այդ գումարը, ըստ պայմանագրի, նվազելու և հասնելու է մինչև 65 միլիոն եվրոյի 2026 թվականի հունվարին:
Քեյնի պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ գործում է մինչև 2027 թվականը: Բունդեսլիգայի 50 խաղում անգլիացին խփել է 55 գոլ: