Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը, Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում գրավելով Նիդերլանդների թիմի դարպասը (տեսանյութ), ռմբարկուական տպավորիչ նվաճման է հասել։
Opta-ն գրում է, որ 30-ամյա հարձակվողը 6 գոլով դարձել է Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլերի պատմության լավագույն ռմբարկուն։ Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն շրջանցել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանին (5 գոլ)։
Հարի Քեյնը հավաքականում անցկացրած 97 խաղում խփեց 66-րդ գոլը։