Logo

Քեյնի հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց «Բավարիային»

19:29 / 20.09.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» հաղթեց Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային չորրորդ տուրն անընդմեջ:

Գերմանիայի գործող չեմպիոնը չորրորդ տուրում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»: Հեթ-տրիկ գրանցեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը «Բավարիայում» հատեց 10 հեթ-տրիկի սահմանը:

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 12 միավորով առաջին տեղում է, «Հոֆենհայմը»` 6 միավորով 8-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, չորրորդ տուր

«Հոֆենհայմ» - «Բավարիա»` 1-4

Վլադիմիր Ցոուֆալ, 82 - Հարի Քեյն, 44, 48 (11մ), 77 (11մ), Սերժ Գնաբրի, 90+9

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ