Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում ընդունեց «Աուգսբուրգին» և հաղթեց 3-0 հաշվով:
Բավարական դերբիում հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը երկու անգամ դիպուկ գտնվեց 11-մետրանոցից: 31-ամյա ֆուտբոլիստը 14 գոլով Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է:
«Բավարիան» 29 միավորով ամրապնդվեց առաջն տեղում, Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 8 միավորով է գերազանցում 2-3-րդ տեղերը բաժանող «Լայպցիգին» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Աուգսբուրգը» 12 միավորով 13-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 11-րդ տուր
«Բավարիա» - «Աուգսբուրգ»` 3-0
Հարի Քեյն, 63, (11մ), 90+3 (11մ), 90+5
Հեռացում` Կևեն Շլոտերբեք, 90+2 («Աուգսբուրգ»)