Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի երրորդ տուրում հյուրընկալվելիս 6-1 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Հոլշթայն Քիլին»:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: Մեկական գոլ էլ խփեցին գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան և ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն, նաև գրանցվեց մեկ ինքնագոլ:
Վենսան Կոմպանիի գլխաավորած թիմը 9 միավորով առաջատարն է, «Հոլշթայն Քիլը» միավոր չունի և վերջինն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, երրորդ տուր
«Հոլշթայն Քիլ» - «Բավարիա»` 1-6
Արմին Ժիգովիչ, 82 - Ջամալ Մուսիալա, 1, Հարի Քեյն, 7, 43, 90+1 (11մ), Նիկոլայ Ռեմբերգ, 13 (ինքնագոլ), Մայքլ Օլիսե, 65