Logo

Քեյնի գոլը հաղթանակ պարգևեց «Բավարիային»

23:20 / 11.01.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 16-րդ տուրում հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և հաղթեց 1-0 հաշվով:

Հանդիպման միակ ու հաղթական գոլը խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: Նա 15 գոլով կրկին միանձնյա առաջատար դարձավ Գերմանիայի առաջնության ռմբարկուների անվանացանկում:

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 39 միավորով առաջատարն է, չորս միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բայերին»: «Բորուսիան» 24 միավորով 10-րդն է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 16-րդ տուր

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բավարիա»` 0-1 

Հարի Քեյն, 68 (11մ) 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա