Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 23-րդ տուրում ընդունեց «Լայպցիգին» և հաղթեց 2-1 հաշվով:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը հաղթական գոլը խփեց երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին:
Գործող չեմպիոնը 53 միավորով երկրորդն է և 8 միավոր է զիջում առաջատար Լևերկուզենի «Բայերին»: «Լայպցիգը» 40 միավորով 5-րդն է:
Բունդեսլիգա, 23-րդ տուր
«Բավարիա» - «Լայպցիգ»՝ 2-1
Հարի Քեյն, 56, 90+1 - Բենյամին Շեշկո, 70


