Logo

Քեյն. «Ռոնալդուն էտալոն է, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը»

16:53 / 07.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի ավագ և պատմության լավագույն ռմբարկու Հարի Քեյնը խոսել է կարիերայում 900 գոլի շեմը հատած պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Կրիշտիանուն էտալոն է, ոչ միայն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, այլև օրինակ, թե որքան երկար ժամանակ կարող ես խաղալ բարձր մակարդակով:

Կարծում եմ՝ ֆուտբոլում, և գուցե ընդհանրապես սպորտում, կարծիք կա, որ երբ անցնում ես 30 տարեկանը, սկսում ես դանդաղեցնել տեմպերը, ավելի քիչ հանդիպումներ անցկացնել և այլևս բարձր մակարդակով չես հանդես գալիս։

Բայց Ռոնալդուն, Մեսին, Բենզեման, Լևանդովսկին 30 տարեկանից հետո անհավանական կարիերա ունեցան և գրեթե հասան իրենց գագաթնակետին»,- Մյունխենի «Բավարիայի» հարձակվողի խոսքը մեջբերում է Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվողը կարիերայի 900-րդ գոլը խփել էր Պորտուգալիա - Խորվաթիա Ազգերի լիգայի մեկնարկային տուրի խաղում (2-1)։ 39-ամյա ֆուտբոլիստի 131-րդ գոլն էր ազգային թիմի կազմում: Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն ակումբային մակարդակում 450 գոլ խփել է Մադրիդի «Ռեալի» կազմում, 145 գոլ` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», 101 գոլ` Թուրինի «Յուվենտուսում», 62 գոլ` «Ալ Նասրում» և 5 գոլ` Լիսաբոնի «Սպորտինգում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ