Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն ասել է, որ չի ցանկանում վերադառնալ Պրեմիեր լիգա, հայտնում է The Guardian-ը:
«Անկասկած կարող եմ երկարաձգել պայմանագրիս ժամկետը «Բավարիայի» հետ: Ակումբի ղեկավարության հետ դեռ չեմ խոսել այդ թեմայով, բայց հնարավորության դեպքում պատրաստ եմ անկեղծ զրույցի:
Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչպես կդասավորվի մրցաշրջանը, և թե ինչ նվաճումներ կունենանք: Այժմ ամեն ինչ հիանալի է դասավորվում, և ես այլ բանի մասին չեմ մտածում: Երբ նոր էի եկել Գերմանիա, միգուցե հարցին պատասխանելիս ասեի, որ ցանկանում եմ վերադառնալ Անգլիա: Այժմ այդ ցանկությունը մարել է, բայց չեմ բացառում, որ մի օր կվերադառնամ:
Սա իմ կարիերայի վերջին մրցաշրջանը չէ, այնպես որ խուճապային տրամադրություններ չկան»,- նշել է 32-ամյա հարձակվողը:
Հարի Քեյնն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 21 գոլով և 4 արդյունավետ փոխանցումով:
Բունդեսլիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


