«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում կայանալիք խաղի մասին, հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
««Չելսիի» երկրպագուները չեն սիրում ինձ, բայց դա ինձ մոտիվացնում է, ստիպում է ավելի լավ խաղալ: Ինձ համար այս խաղն առանձնահատուկ է, քանի որ խաղալու եմ հարազատ դարձած ֆուտբոլիստների դեմ, որոնց հետ երկար տարիներ կիսել եմ խաղադաշտը: «Ալյանս Արենայում» անգլիական թիմի դեմ խաղալը յուրօրինակ զգացում է, բայց ես ձեզ մի բան կարող եմ ասել. մենք շատ ուժեղ մրցակցի դեմ ենք խաղալու»,- ընդգծել է Քեյնը:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


