Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Անգլիայի հավաքականում իր թիմակից Ջուդ Բելինգեմի` Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Սլովակիայի թիմի դեմ խաղում (2-1) շրջադարձ հարվածով խփած գոլի մասին։
«Ջուդն արեց այն, ինչ բոլորը սպասում են նրանից։ Նա մեզ թողեց պայքարում։ Բելինգեմը խփեց Անգլիայի հավաքականի պատմության ամենագեղեցիկ գոլերից մեկը։ Նման գոլերը հիանալի են արտացոլում, թե ինչի է նա ընդունակ։ Վճռորոշ պահերին նա առաջին պլան է գալիս»,- Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի խոսքը մեջբերում է Independent-ը։
Հիշեցնենք, որ 21-ամյա Բելինգեմը Սլովակիայի դեմ հանդիպման ավելացված 5-րդ րոպեին շրջադարձ ֆանտաստիկ հարվածով խփեց Անգլիայի հավաքականի պատասխան գոլն ու փրկեց իր թիմին պարտությունից (տեսանյութ)։ Լրացուցիչ ժամանակում անգլիացիները Քեյնի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեցին` 2-1։