Logo

Քևին Դյուրանտը ռեկորդ է սահմանել «Ֆինիքսում»

17:28 / 06.11.2023Բասկետբոլ
null

«Ֆինիքս Սանզի» ամերիկացի բասկետբոլիստ Քևին Դյուրանտն ակումբային ռեկորդ է սահմանել մեկնարկային 15 խաղում վաստակած միավորների ցուցանիշով, հաղորդում է ESPN-ը։

«Դետրոիտ Պիստոնսի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում (120:106) 35-ամյա Դյուրանտը վաստակել է 41 միավոր։ «Ֆինիքս Սանզում» ամերիկացին միավորների քանակը հասցրել է 417-ի։

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր լեգենդար Չարլզ Բարկլին, որը «Ֆինիքսի» կազնում անցկացրած առաջին 15 խաղում հավաքել էր 375 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա